Անօրինական գործողություններ՝ սնանկության ընթացքում
29.04.2017 09:56
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Երևանի Սունդուկյան փողոցի 17 շենքում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1974 թ. ծնված Վարդան Բ.-ն, որը ապրիլի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 192 հոդվածի (անօրինական գործողությունները սնանկության ընթացքում) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: