1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Այգեպան, ի՞նչ ես անում…

Մարտի 6-ին, ժամը 21.10-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները Դիլիջանի Մյասնիկյան փողոցից, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել հիմնարկություններից մեկի այգեպան, 1992 թ. ծնված Դավիթ Ե.-ին:
Խուզարկությամբ նրա բաճկոնի ծոցագրպանից հայտնաբերվել և առգրավվել է 2.2 գ կանեփանման զանգված:
Ըստ Դավիթ Ե.-ի հայտարարության՝ առգրավվածը պատկանում է իրեն, կանեփ տեսակի թմրամիջոց է, որն իրեն տվել է մեկ տարի առաջած մահացած ծանոթը: Նաև հավելել է, որ ինքը թմրամիջոցի մի մասը 2014 թ. աշնանը ծխելու միջոցով օգտագործել է, իսկ մյուս մասը պահել է հետագայում օգտագործելու համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: