ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հրաձգարանում հայտնաբերվել է ապօրինի զենք-զինամթերք. ԱԱԾ-ոստիկանություն համագործակցությունը

Ոստիկանության և ԱԱԾ սերտ համագործակցությունը հերթական արդյունքն է տվել հոկտեմբերի 30-ին։ Ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, այցելել են Արարատի մարզի հրաձգարաններից մեկը։ Ըստ տեղեկությունների՝ հասարակական կազմակերպություններից մեկը հրաձգության վարժանք էր անցկացնելու և, օրինական զենքերից բացի, ունեն նաև ապօրինի զենք-զինամթերք:
Տեղեկությունները հավաստի էին։ Օրինական որսորդական հրացաններից զատ, հրաձգարանում հայտնաբերվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ինքնաձիգի 179 փամփուշտ, երկու փամփշտատուփ` լիցքավորված 30 և 18 փամփուշտներով, ձեռքի գնդացրի երկու փամշտատուփ` լիքավորված, և մեկ ցինկե արկղ`ինքնաձիգի 460 փամփուշտով:
Հասարակական կազմակերպության երկու անդամ ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Արտաշատի բաժին: Նրանք ներկայացվել են նախաքննական մարմնին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: