Բալահովիտում տեղի ունեցած վրաերթի հետևանքով մահացել է 2 տարեկան տղա
21.08.2017 14:42
ՃՏ պատահարներ
Օգոստոսի 20-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի Կենտրոնական փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 67-ամյա տղամարդու և 2 տարեկան տղայի, ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ երեխան՝ 2015 թ. ծնված Արամ Ասատրյանը, գիտակցության չգալով մահացել է:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: