Ծեծկռտուք մայրաքաղաքի Աբովյան փողոցում
20.08.2019 17:09
Այլ հանցագործություններ
Օգոստոսի 18-ին, ժամը 23.55-ին, ոստիկանություն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Աբովյան փողոցում լսվում են վիճաբանության ձայներ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները Աբովյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկից, ծեծի կասկածանքով, բերման են ենթարկել երեք տղամարդու, որոնք վիճաբանության ժամանակ միմյանց հարվածներ են հասցրել՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Նախապատրաստվում են նյութեր:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: