ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Աբովյանում 12 տարեկան երեխայից հեռախոս գողացողին հայտնաբերեցին Երևանում

27.01.2015 15:10 Գողություն

Հունվարի 25-ին, ժամը 23.00-ին, 1958 թ. ծնված Իրինա Հ.-ն ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, հանրակացարանի 2-րդ հարկում իր 12-ամյա թոռնիկից բացահայտ հափշտակել են բջջային հեռախոս:
Ոստիկանությա ծառայողները պարզել են, որ հանցագործությունը կատարել է 1986 թ. ծնված Վլադիմիր Գ.-ն: Հունվարի 26-ին, ժամը 09.05-ին, նա Երևան քաղաքի Նորքի 7-րդ զանգվածի շենքերից մեկում հայտնաբերել և բերման է ենթարկել բաժին:
Գողոնը հայտնաբերվել է:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: