ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Թունավորում Աբովյանում. բնակարանում հայտնաբերվել է 2 դիակ, 1 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց

12.02.2019 18:15 Թունավորում

Փետրվարի 11-ին, ժամը 20.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ կանչով Աբովյան քաղաքի Սևանի փողոցի 2/2 շենք մեկնած շտապօգնության խումբը բնակարաններից մեկում հայտնաբերել է 1940 թ. ծնված Գրետա Տիտանյանի և 1929 թ. ծնված Էմմա Բալայանի դիակները, իսկ 1939 թ. ծնված Միքայել Բալայանին անգիտակից վիճակում «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ տեղափոխել են հիվանդանոց:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: