ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Աբովյանում տղամարդը ավտոմեքենա է հրկիզել. նա ձերբակալված է

Նոյեմբերի 17-ին, ժամը 04.23-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում Աբովյան քաղաքի մի բնակչից հաղորդում էր ստացվել, որ Աբովյան քաղաքում իրենց ավտոմեքենան այրում են:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նոյեմբերի 17-ին, ժամը 03.50-ի սահմաններում, անհայտ անձը դյուրավառ հեղուկ է լցրել ոստիկանություն ահազանգած տղամարդուն վստահված «Տոյոտա Կորոլլա» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի կափարիչի վրա և հրկիզել այն:
Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Աբովյանի քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում նոյեմբերի 25-ին, ժամը 12.00-ին, բաժին բերման ենթարկված՝ Աբովյանի 45-ամյա բնակիչը խոստովանական ցուցմունք է տվել, որ նոյեմբերի 11-ին, ժամը 03.50-ի սահմաններում, հիշյալ «Տոյոտա Կորոլլա»-ն հրկիզել է ինքը:
45-ամյա տղամարդը ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: