Մալաթիայի բաժնի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Ագարակի սահմանակետում
28.02.2022 12:15
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ՔՀԲ ծառայողները փետրվարի 27-ին Մեղրի քաղաքի «Ագարակ» սահմանակետում հայտնաբերել և Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 40-ամյա Բեհրուզ Փ.-ին, որը փետրվարի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: