ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ադլերում և Կրասնոգորսկում կատարած հանցագործությունների հետքերով

Մարտի 4-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Արմավիրի բաժին է ներկայացել 1958 թ. ծնված Քաջիկ Մ.-ն, որը 2013 թ. սեպտեմբերի 13-ից ՌԴ Սոչի քաղաքի Ադլերի շրջանի ոստիկանության բաժնի կողմից հետախուզվում էր ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մեղադրանքով:

***
Ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները մարտի 4-ին, ժամը 11.20-ին, Ջաջուռավան գյուղից բերման են ենթարկել 1974 թ. ծնված Տիգրան Գ.-ին, որը 2012 թ. նոյեմբերի 6-ից ՌԴ Կրասնոգորսկի շրջանի ոստիկանության կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: