ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ավտոբուսում դրամապանակ գողացած կնոջը հայտնաբերեցին

19.12.2015 10:33 Գողություն

Դեկտեմբերի 15-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ թիվ 27 երթուղու ավտոբուսում գողացել են 1991 թ. ծնված Հեղինե Ղ.-ի դրամապանակը, որի մեջ եղել է 37.000 դրամ, 1.000 ՌԴ ռուբլի, 10 եվրո, սոցիալական և զեղչի քարտեր:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները դեկտեմբերի 18-ին, ժամը 10.10-ին, Վարդանանց և Վրացյան փողոցների խաչմերուկից բաժին են ներկայացրել 1970 թ. ծնված Անահիտ Ն.-ին, ով տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: