Ապօրինի պահվող գազային ատրճանակ
02.02.2016 09:50
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, ապօրինի գազային ատրճանակ կրելու կասկածանքով, բերման են ենթարկել 1992 թ. ծնված Գևորգ Շ.-ին:
Խուզարկությամբ նրա գոտկատեղից հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի, «Պառա» տիպի ատրճանակին նմանվող գազային ատրճանակ, որի փամփշտատուփում եղել է 1 փամփուշտ, իսկ տաբատի գրպանից հայտնաբերվել է կրակված 2 պարկուճ:
Ըստ Գևորգ Շ.-ի հայտարարության` ատրճանակը պատկանում է իրեն, և այն կրում է ինքնապաշտպանության նպատակով:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: