«Մերսեդես-Բենց»-ը գլորվել է ձորը: Վարորդը և դպրոցահասակ երկու աղջիկները տեղափոխվել են հիվանդանոց
Մարտի 13-ին, Ժամը 07.40-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 3-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով վարորդը և դպրոցահասակ երկու աղջիկները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: