Ազատության պողոտայի շենքերից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի: Հանցագործությունը բացահայտված է
 
                                            Մարտի 11-ին ոստիկանությունում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ մարտի 3-ին Երևանի Ազատության պողոտայի 11ա շենքի բնակարաններից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել: Նույն օրը նշված հասցեում հայտնաբերվեց տանտիրոջ դին՝ գլխի և դեմքի բազմաթիվ վնասվածքների հետքերով: Ոստիկանության մի շարք ստորաբաժանումների լայնածավալ միջոցառումների արդյունքում, ժամեր անց Վարդաշենի 9-րդ փողոցից, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով, ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկվեց Վարդաշենի 9-րդ փողոցի բնակիչ Ֆելիքս Վարդանյանը: Պարզվել է, որ մարտի 3-ին Վարդանյանը Ազատության պողոտայի 11ա շենքի բնակարաններից մեկում վիճաբանել է բնակարանատիրոջ հետ, բռունցքներով բազմաթիվ հարվածներ հասցրել գլխին և դեմքին, ինչի հետևանքով վերջինս մահացել է: 
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: 
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: 
 Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					