1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

25.08.2016 12:17 ՃՏ պատահարներ

Օգոստոսի 24-ին, ժամը 14.45-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 17 հասցեի դիմաց իրար են բախվել «ՎԱԶ-21101», «Տոյոտա», երկու «Օպել», «ՎԱԶ-2101» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի արդյունքում վերջինս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել շինության պատին:
Պատահարի հետևանքով «Լեքսուս»-ի վարորդը և ուղևորը, «Տոյոտա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 24-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «RANGE ROVER SPORT» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 70-րդ կմ-ին բախվել է «MOSKVICH 214122» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով վարորդները և «RANGE ROVER SPORT»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 24-ին, ժամը 03.10-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Քարակերտ-Դալարիկ ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 23-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Սևան-Գավառ-Լճաշեն խաչմերուկում իրար են բախվել «Օպել Վեկտրա» և «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենաներ:
Օգոստոսի 24-ին «ԳԱԶ-2410»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 24-ին, ժամը 20.45-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժնում ահազանգ է ստացվել, որ «գանգուղեղի փակ վնասվածք, պոլիտրավմա» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 33-ամյա քաղաքացուհի և հայտարարել, որ վնասվածքը ստացել է վրաերթի հետևանքով:
Նույն օրը, ժամը 22.00-ին, 22-ամյա տղամարդը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 19.30-ի սահմաններում, Մուշ 2 թաղամասում իր վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայից հիշյալ քաղաքացուհին ոգելից խմիչք օգտագործած վիճակում հանկարծակի բացելով մեքենայի դուռը դուրս է նետվել ավտոմեքենայից և տեղափոխվել հիվանդանոց:
Քաղաքացուհուն տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 24-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 113-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես Բենց» և «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով վարորդները և «Մերսեդես բենց»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 24-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Վայոց ձորի Աղավնաձոր գյուղի վարչական տարածքում գտնվող «Նամազալի» կոչվող տարածքում՝ դաշտամիջյան ճանապարհին, տրակտոր է կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: