Մահվան ելքով վրաերթ Երևանում
15.06.2015 12:35
ՃՏ պատահարներ
Հունիսի 14-ին, ժամը 13.00-ին, Երևանի Բագրատունյաց և Անանուն փողոցների խաչմերուկում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 1941 թ. ծնված Նորա Մխիթարյանին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ժամը 17.15-ին, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: