40-ամյա տղամարդը հետախուզվում էր ալիմենտ վճարելուց խուսափելու համար
02.06.2023 12:12
Հետախուզվողի հայտնաբերում

Հունիսի 1-ին, ժամը 09.00-ին, ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում Երևան քաղաքի Շիրակի փողոցում հայտնաբերվել և նախաքննական մարմին է ներկայացվել 40-ամյա Գուրգեն Վ.-ն, որը ապրիլի 27-ից ոստիկանության Մեղրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 251-րդ հոդվածի (Ալիմենտ (ապրուստավճար) վճարելուց խուսափելը) 1-ին մասի մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: