ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ալկոհոլի ազդեցության տակ գտնվող վարորդը Իջևանում ձերբակալվեց

Ալկոհոլի ազդեցության տակ գտնվող վարորդը Իջևանում ձերբակալվեց

Սեպտեմբերի 17-ին, գիշերվա ժամը 2-ի սահմաններում, ծառայություն կատարելու ժամանակ Տավուշի պարեկները, Իջևանի Մետաղագործների փողոցում կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա: Վարորդը, սակայն, չի ենթարկվել իրենց կողմից տրանսպորտային միջոցը կանգնեցնելու օրինական պահանջին: Սկսվել է հետապնդում, և օգնության հասած ևս երկու կարգախմբերի հետ մեքենան կանգնեցվել է: Այս անգամ էլ «Օպելի» վարորդը, փորձելով դիմել փախուստի, մեքենան հետընթաց վարել ու հարվածել է պարեկային ծառայողական մեքենային:
35-ամյա վարորդը, որ գտնվում էր ալկոհոլի ազդեցության տակ, ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Իջևանի բաժին:
Տավուշի մարզային քննչական վարչությունում սեպտեմբերի 17-ին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում վարորդը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: