Ախուրյանի ոստիկանների կողմից հետախուզուվող կինը հայտնաբերվեց Երևանում
03.02.2018 10:21
Հետախուզվողի հայտնաբերում
Փետրվարի 2-ին, ժամը 13.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Կողբացու փողոցի թիվ 1Ա շենքի մոտից բերման են ենթարկել 1959 թ. ծնված Ալմաստ Գ.-ին, որը փետրվարի 1-ից ոստիկանության Ախուրյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: