ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ախուրյանի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Օրերս ոստիկանության Ախուրյանի բաժնի քրեական հետախույզներն ու անչափահասների գործերով ծառայողներն ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներ ստացան։ Դրանց իրացման արդյունքում Գյումրի քաղաքի Բորյան փղոցում հայտնաբերեցին ու կասկածանքով ոստիկանության Արխուրյանի բաժին բարման ենթարկեցին 33-ամյա մի տղամարդու, որը Գյումրիի բնակիչ է։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց թմրամիջոցի նմանվող մուգ շագանակագույն հեղուկով ներարկիչ։ Նրա հայտնածով՝ հեղուկը թմրանյութ է։ Նշանակվել է փորձաքննություն։
Հանգամանքները պարզվում են։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: