Ախուրյանի ոստիկանների բերման ենթարկած երիտասարդները խոստովանել են
Մարտի 31-ին Արևիկ գյուղի մի բնակիչ հաղորդում էր տվել, որ վերջին օրերին, օգտվելով սեփականատերերի բացակայությունից, իր համագյուղացու տնից գողացել են հեռուստացույց:
Ապրիլի 13-ին Ախուրյանի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, գողություն կատարելու կասկածանքով բաժին են հրավիրվել 24-ամյա Հակոբ Զ.-ն և 22-ամյա Սեյրան Կ.-ն: Նրանք տվել են խոստովանական բացատրություններ:
Գողոնը հայտնաբերված է:
Հետագա միջոցառումներով պարզվել է, որ Հակոբն ու Սեյրանը նույն գյուղում կատարել են այլ հափշտակություն ևս: Փետրվարի 11-ից 15-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով տանտիրուհու բացակայությունից, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են հյուրասենյակի պատուհանը, գողացել հեռուստացույցը, այնուհետև կոտրելով նկուղի դռան կախովի փականը՝ գողացել են չորս անվադող:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: