ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ախուրյանի բաժին բերման ենթարկված գյումրեցու խուզարկությամբ մարիխուանա է հայտնաբերվել

Ոստիկանության Ախուրյանի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, մարտի 11-ին Գյումրի քաղաքի Մինաս Ավետիսյան փողոցում էին, որտեղից բաժին բերման ենթարկեցին 43-ամյա մի գյումրեցու: Անձնական խուզարկությամբ նրա գրպանում հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգված՝ 5 գրամից ավելի քաշով: Ըստ տղամարդու` կանեփից պատրաստված թմրամիջոցն իրենն է, կանեփն էլ քաղել էր Մայիսյան գյուղի դաշտերից:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: