Ախուրյանում «Օպել»-ը բախվել է էլեկտրասյանը. ուղևորը մահացել է
03.07.2017 17:09
ՃՏ պատահարներ
Հուլիսի 2-ին, ժամը 12.25-ին, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Ախուրյանի խճուղու թիվ 20 հասցեի դիմաց բախվել է էլեկտրասյանը:
Վարորդը և 2 ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ժամը 13.30-ին ուղևորներից մեկը՝ 2001 թ. ծնված Ազատ Գևորգյանը, մահացել է:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: