ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ատրճանակ, փամփուշտներ և հակատանկային 2 նռնակ՝ պայթուցիչներով

Ոստիկանության Կոտայքի բաժնի ՊՊԾ դասակի ծառայողների և ոստիկանության վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1960 թ. ծնված Վարդգես Ս.-ն և կամավոր հանձնել է 5,45 տրամաչափի 175, 7,62 տրամաչափի 20 փամփուշտ, ինքնաշեն 1 ատրճանակ, «ՊԳ-7 ՊԼ» գրառումով հակատանկային 2 նռնակ՝ պայթուցիչներով: