ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Առևտրի կենտրոնում դրամապանակ գողացողին հայտնաբերեցին

29.12.2015 10:48 Գողություն

Դեկտեմբերի 20-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել Արշակունյաց պողոտայում գտնվող առևտրի կենտրոնում 1966 թ. ծնված Մադլեն Շ.-ի պայուսակից դրամապանակ գողանալու մասին:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1988 թ. ծնված Գոռ Պ.-ն, ով դեկտեմբերի 28-ին, ժամը 12.15-ին, Գնունու փողոցի թիվ 22 շենքի մոտ հայտնաբերվել, բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: