Նոր Նորքի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Ակնալիճ գյուղում
 
                                            Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ՔՀԲ ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հունվարի 18-ին Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղից բերման են ենթարկել 35-ամյա Կարեն Կ.-ին, որը 2021 թ. դեկտեմբերի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի (Գողության փորձը) մեղադրանքով: 
 Խափանման միջոցը՝ ստորագրություն: 
 Կարեն Կ.-ն ներկայացվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					