ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ակնալիճ և Տարոնիկ գյուղեր տանող ճանապարհի խաչմերուկում տեղի ունեցած խուլիգանության հետքերով

Ակնալիճ և Տարոնիկ գյուղեր տանող ճանապարհի խաչմերուկում տեղի ունեցած խուլիգանության հետքերով

Օգոստոսի 16-ին, ժամը 23.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել անհայտ քաղաքացի և տեղեկացրել, որ Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի տարածքում ավտոմատներով կրակում են:
Մեկնած օպերատիվ խումբը Ակնալիճ և Տարոնիկ գյուղերի ճանապարհի խաչմերուկում հայտնաբերել էր 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի կրակված 5 պարկուճ, փայտյա 3 մահակ, ավտոմեքենայի ապակու կոտրված բեկորներ, իսկ գետնին՝ արնանման հետքեր:
Դեպքի առթիվ օգոստոսի 17-ին Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նույն օրը ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, Վաղարշապատի, Մեծամորի բաժինների և Վաղարշապատի քննչական բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ակնալիճ և Տարոնիկ գյուղեր տանող ճանապարհի խաչմերուկում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում 1982 թ. ծնված Նորիկ Ա.-ն դեռևս չպարզված ինքնաձիգից կրակոցներ է արձակել:
Տարված բացատրական աշխատանքների շնորհիվ սեպտեմբերի 13-ին, ժամը 19.00-ին, Նորիկ Ա.-ն ներկայացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին:
Նորիկ Ա.-ն ձերբակալված է:
Ձեռնարկվում են միջոցառումներ ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: