Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Ակնաշենում
 
                                            Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողները ապրիլի 19-ին Արմավիրի մարզի Ակնաշեն համայնքում հայտնաբերել և Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 39-ամյա Դավիթ Տ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 3-րդ մասի մեղադրանքով: 
 Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					