1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ակումբում կրակել ու դանակահարել էր մենեջերին

Փետրվարի 26-ի կեսգիշերին մոտ 1-ին համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել 36-ամյա մի երևանցի։ Կենտրոնական բաժնից քրեական հետախույզներ մեկնեցին հիվանդանոց։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նրանք պարզեցին, որ Հյուսիսային պողոտայի ժամանցի վայրերից մեկում միջադեպ էր եղել։ 19-ամյա մի երիտասարդ ակումբում ատրճանակից կրակել էր, ակումբի մենեջերն էլ միջամտել էր։ Վեճ էր սկսվել։ Այդ ընթացքում էլ երիտասարդը դանակով խփել էր մենեջերին։ Ժամեր անց երիտասարդը հայտնաբերվեց ու ձերբակալվեց։ Նրա մոտ ատրճանակ ու ծալովի դանակ հայտնաբերվեցին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Երիտասարդը և դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական բաժին։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: