Ահաբեկչության մեղադրանքով հետախուզվում էր Վրաստանի իրավապահների կողմից
06.07.2023 11:19
Հետախուզվողի հայտնաբերում
Հուլիսի 5-ին, ժամը 03.10-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել Վրաստանի քաղաքացի Էմզար Ս.-ն: Նա 2007 թ. հունիսի 8-ից Վրաստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր ահաբեկչության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: