Սեպտեմբերի 23-ին, ժամը 08:00-ից մինչև 20:00-ն ՀՀ ոստիկանությունում ստացվել են 84 իրավախախտումների վերաբերյալ տեղեկություններ

Սեպտեմբերի 23-ին, Երևան քաղաքի ավագանու ընտրությունների ընթացքում (ժամը 08:00-ից մինչև 20:00-ն) ՀՀ ոստիկանությունում ստացվել են 84 իրավախախտման վերաբերյալ տեղեկություններ:
Ստացված տեղեկություններից 18-ը լուծվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով նախատեսված կարգով, իսկ 66 իրավախախտումների վերաբերյալ տեղեկությունները գտնվում են ստուգման փուլում: 
Ստացված տեղեկությունները վերաբերվում են՝
11-ը ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտման կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու, 
2-ը՝ ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, 
1-ը՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու, 
23-ը՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու (քվեարկելու փորձի), 
4-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու, 
19-ը՝ ընտրացուցակների անճշտության, 
1-ը՝ լցոնումների 
23-ը՝ այլ իրավախախտումների։

 
    					 
    					 
    					 
    					 
    					