ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը

Նոյեմբերի 27-ին, ժամը 20.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ-ից «Զվարթնոց» օդանավակայանի գծային  բաժնում հաղորդում է ստացվել, որ ՀՀ ԱԻՆ «911» ծառայությունից իրենց է դիմել անհայտ քաղաքացի և հայտնել, որ օդանավակայանի գլխավոր մասնաշենքում իր պատվերով 8 ժամ առաջ պայթուցիկ սարք է տեղադրվել: 
Ստուգումների արդյունքում պարզվել է, որ ահազանգը չի համապատասխանում իրականությանը:
ՀՀ ԿԱ ԱԱԾ, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ, «Զվարթնոց» օդանավակայանի գծային  բաժնի և Մաշտոցի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ահազանգողը  1993 թ. ծնված, նախկինում դատված Նարեկ Հ.-ն է, ով ժամը 21.20-ին, Աշտարակի խճուղուց բերման է ենթարկվել Մաշտոցի բաժին, այնուհետև  տեղափոխվել  «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: