Ահազանգը չի համապատասխանում իրականությանը
06.12.2015 20:37
Հանրաքվե
«Ասպարեզ» կայքը հրապարակել է «Քաղաքացիական դիտորդ» նախաձեռնող խմբի հաղորդագրությունը, թե՝ 08/27 ընտրատեղամասում հանձնաժողովի ու ոստիկանության աշխատակիցների կողմից ճնշում է գործադրվում դիտորդների վրա, քանի որ նրանք ոստիկանության ու հանձնաժողովի ուշադրությունն են հրավիրել տեղամասում գտնվող անհայտ անձանց վրա, որոնք ելումուտ են անում նույն տարածքում գտնվող սենյակ: Ընդ որում, ոստիկանության աշխատակիցները գտնվում են ալկոհոլի ազդեցության տակ:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը, և զարմանալի չէ, որ արդի տեխնիկական միջոցների առկայությամբ ահազանգողները որևէ տեսա կամ լուսանկարահանում չեն կատարել։