ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ահազանգի հետքերով. աղբյուրի մոտ նռնակ, նռնականետ և փամփուշտներ են հայտնաբերվել

Ապրիլի 18-ի առավոտյան ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ զենք և զինամթերք է թողնում «Կորեայի ձորի» «Մորիսի աղբյուր» կոչվող տարածքում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «ՌԳԴ» տիպի նռնականետ, ինքնաձիգի 2 դատարկ պահունակ, «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, 14.7 մմ տրամաչափի 1, 5.45 մմ տրամաչափի` 104, 7.62 մմ տրամաչափի` 42 և 5.6 մմ տրամաչափի 5 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Արաբկիրի բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: