ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ահազանգի հետքերով մեկնած ոստիկանները զենք-զինամթերք են հայտնաբերել

Օգոստոսի 28-ին, ժամը 10.50-ին, անհայտ քաղաքացուց  ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Այնթապ գյուղի նոր գերեզմանատուն տանող կամրջի տակ զենք-զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է  գործարանային արտադրության «ՏՕԶ-8» տիպի հրացան, 7.62 մմ տրամաչափի` 106,  5.45 մմ տրամաչափի`  40,  10.4 մմ տրամաչափի` 12, 12.4 մմ տրամաչափի 1 փամփուշտ, «ՌԳԴ» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, և նռնակի 1 պայթուցիչ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: