Ահազանգի հետքերով. ոստիկանները «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել
Ապրիլի 10-ին, ժամը 18.35-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Նորքի 1-ին զանգվածի նախկին դատարանի շենքի դիմաց, ծառի տակ, զենք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ` առանց պահունակի, և տարբեր տրամաչափի 33 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: