ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ահազանգողի անձը պարզելու նպատակով հարցումներ են կատարվել և նախապատրաստվում են նյութեր

15.02.2013 14:46 Ընտրություններ
2013 թ. փետրվարի 14-ին «Ժողովուրդ» թերթում տպագրվել է «Հրազդանում իշխանության օգտին մեկ ձայնն արժե 30 հազար դրամ» վերնագրով հոդված, ըստ որի՝ թերթի խմբագրություն է զանգահարել Հրազդան քաղաքի մի բնակչուհի և չցանկանալով հրապարակել իր անուն-ազգանունը հայտնել, որ ՀՀԿ շտաբում իրեն ասել են, որ մեկ ձայնի համար 30.000 դրամ են տալու:
Ահազանգող բնակչուհու անձը պարզելու նպատակով 14.02.2013 թ. հարցումներ են կատարվել «Ժողովուրդ» թերթի խմբագրություն:
Ոստիկանության Հրազդանի բաժնում նախապատրաստվում են նյութեր: