ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ահազանգով մեկնած ոստիկանները Երևանի տարբեր հատվածներից զենք-զինամթերք են հայտնաբերել

Հոկտեմբերի 7-ին, ժամը 16.10-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող թիվ 12 դպրոցի էլեկտրակայանի մոտ զենք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է ինքնաձիգ, տարբեր տրամաչափի 137 փամփուշտ և 5 ազդանշանային փամփուշտ-հրթիռ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
 
***

Հոկտեմբերի 7-ին, ժամը 15.20-ին,  անհայտ քաղաքացուց ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի  Նանսենի փողոցի թիվ 20 շենքի դիմացի այգում զենք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է 9 մմ տրամաչափի  «GLOCK» տիպի ատրճանակ` դատարկ փամփշտատուփով:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
 
***

Հոկտեմբերի 7-ին, ժամը 18.15-ին,  անհայտ քաղաքացուց ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ  զենք-զինամթերք  է թողնում  «Շախմատի տան» հարակից այգու նստարաններից մեկի տակ:
Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է  ազդանշանային ատրճանակ, ազդանշանային փամփուշտ և ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի  400  փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Կենտրոնական բաժին: 
 
 
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: