ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են մեկնարկային 2 ատրճանակ, «Կարաբին» հրացան, «Ֆ-1» և «ՌԳԴ» նռնակներ` առանց պայթուցիչների, 2 պայթուցիչ և ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 90 փամփուշտ

Հունիսի 17-ին, ժամը 17.48-ին, մի քաղաքացուց ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում հաղորդում էր ստացվել, որ ինքը զենք և զինամթերք է թողնում Խանջյան փողոցի թիվ 49 շենքի բակի աղբամանի մոտ:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է մեկնարկային 2 ատրճանակ, «Կարաբին» հրացան, «Ֆ-1» և «ՌԳԴ» նռնակներ` առանց պայթուցիչների, 2 պայթուցիչ և ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 90 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: