ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ահազանգով մեկնած ոստիկանները զենք-զինամթերք հայտնաբերեցին

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Թոխմախի գերեզմանատան աղբամանի մոտ զենք-զինամթերք է թողել:
Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է ինքնաձիգի 2 դատարկ պահունակ, ինքնաշեն 1 նռնակ՝ առանց պայթուցիչի, 10 պայթուցիչ, 2 լուսաձայնային փամփուշտ, 92 հատ 7.62 մմ տ/չ և 95 հատ 5.45 մմ տ/չ փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: