Ահազանգով մեկնած օպերատիվ խումբը որսորդական հրացան և 120 փամփուշտ է հայտնաբերել
16.10.2014 11:00
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ մի քաղաքացի զենք-զինամթերք է թողնում Դավիթաշենի 1-ին և 2-րդ թաղամասերի միջև գտնվող այգու վերջում` աղբարկղերի մոտ:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում, պոլիէթիլենային տոպրակի մեջ, հայտնաբերել է 12 մմ տրամաչափի կարճեցված փողով և կտրած խզակոթով որսորդական հրացան և 5.45 մմ տրամաչափի 120 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Մաշտոցի բաժին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: