Ահազանգով մեկնած ոստիկանները զենք-զինամթերք հայտնաբերեցին
09.11.2016 10:36
Զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ զենք-զինամթերք է թողնում Նորք Մարաշում գտնվող հոգեբուժարանի ճանապարհին:
Մեկնած ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են պոլիէթիլենային 2 տոպրակ, որոնց մեջ եղել են նռնակի 1 պայթուցիչ, ինքնաձիգի 4 պահունակ, 7,62 մմ տ/չ 62 և 5,45 մմ տ/չ 373 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: