ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Աղբամաններ այրած կինը հայտնաբերվեց

Հուլիսի 14-ին, ժամը 4.10-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները զեկուցագիր են ներկայացրել, որ նույն օրը, ժամը 3.50-ին, Մարգարյան ծննդատան դիմացի այգում նկատել են, որ աղբամաններ են այրվում և նշված վայրից դեպի Մաշտոցի պողոտա է քայլում մի կին, որը ոստիկանության ծառայողներին նկատելով` դիմել է փախուստի:
Ժամը 3.55-ին ոստիկանները նշված վայրից կնոջը, աղբամաններն այրելու կասկածանքով, ներկայացրել են բաժին, որտեղ պարզվել է նրա ինքնությունը:
Վնասի չափը պարզվում է:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: