Մի քաղաքացի աղբամանների կողքին զինամթերք էր թողել
Մարտի 16-ին, ժամը 20.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացի Երևանի Շերամի փողոցի թիվ 108/1 հասցեի մոտ` աղբամանների կողքին, զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը, պոլիէթիլենային տոպրակում, հայտնաբերել է «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, նռնակի 2 պայթուցիչ, ինքնաշեն նռնակ` պայթուցիչով, անհայտ տիպի նռնակ` առանց պայթուցիչի, 5.45 մմ տրամաչափի 278 և տարբեր տրամաչափի 17 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: