53-ամյա տղամարդու գաղտնարանը
14.05.2015 11:08
Թմրամիջոցի հայտնաբերում
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, Երևանի Աթոյան փողոցից բերման են ենթարկել 1962 թ. ծնված Էդուարդ Հ.-ին:
Խուզարկությամբ նրա գուլպայի միջից հայտնաբերվել «մարիխուանա» թմրամիջոցի նմանվող զանգված:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: