ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ամանորի տոնական միջոցառում՝ պատերազմին մասնակցած, զոհված ու վիրավոր ոստիկանների փոքրիկների համար

Փոքրիկների ուրախ ճիչեր, փուչիկներ ու ժպիտներ, մուլտֆիլմերի հերոսներ, շքեղ տոնածառ և, իհարկե, Ձմեռ Պապ ու Ձյունանուշ։ Դեկտեմբերի 23-ին այսպիսի տրամադրություն էր Ոստիկանության զորքերի զորամասերից մեկում։
Տոնախմբությանը ներկա էին պատերազմին մասնակցած Ոստիկանության զորքերի ծառայողների, զոհված ու վիրավոր ոստիկանների երեխաները։
Միջոցառման հեղինակները ամերիկահայ բարերարներ են, որոնց նպատակը փոքրիկների Ամանորը տոն դարձնելն էր։
«Կազմակերպել ենք, որ երեխաներին ուրախացնենք։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ մանկապարտեզի բոլոր սաներին ու ծնողներին, ոստիկանությանը, որ մեզ օգնեցին կազմակերպել այս ամենը»,-նշեց մանկապարտեզի տնօրեն, բարերար Արշալույս Իջյանը։
Ողջ օրվա ընթացքում երեխաները երգեցին, պարեցին, խաղացին մուլտֆիլմերի հերոսների հետ ու արտասանեցին։
Զանազան խաղերից, մրցույթներից ու շոու ծրագրից հետո եկան օրվա ամենասպասված հյուրերը՝ Ձմեռ պապն ու Ձյունանուշը։ Եկան ու մի լավ ուրախացան երեխաների հետ։
Հեռավոր Լապլանդիայից Երևան հասած Ձմեռ Պապը շնորհավորեց փոքրիկներին Ամանորի ու Սուրբ ծննդյան տոների առթիվ, մաղթեց խաղաղ երկինք ու բազում ժպիտներ։ Ձմեռ պապը նաև նվերներ էր բերել։
Ձմեռ պապի հարցին, թե ինչ են ուզում դառնալ, սահմանապահ ոստիկանների գրեթե բոլոր երեխաները իրենց հայրերի նման երազում էին դառնալ զինվոր։
«Ուզում եմ ցավակցել բոլոր զոհվածների ընտանիքներին. կորուստը մեծ է բոլորիս համար։ Շնորհակալություն եմ հայտնում այն տղաներին, որոնք պահեցին մեր սահմանները՝ իրենց կյանքի գնով, որ մենք կարողանանք ապրել»,-ասաց մանկապարտեզի տնօրեն, բարերար Արշալույս Իջյանը։
Փա՜ռք պատերազմում ընկած մեր բոլոր նահատակներին։ Իսկ բոլոր երեխաներին՝ անհոգ մանկություն ու շատ ժպիտներ։