ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ամանորի հրաշքը մանկատան և ոստիկանության ծառայողների երեխաների համար

Նոր տարի, նոր սպասելիքներ, նոր նպատակներ ու երազանքներ… Մուտք գործեցինք 2023 թվական:
Մանուկների ուրախ ճիչ, գունազարդ դահլիճ, գեղեցիկ հեքիաթ, նվերներ և, իհարկե, Ձմեռ պապ ու Ձյունանուշ:
Հունվարի 4-ին և 5-ին ոստիկանության Մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ Գաբրիել Սունդուկյանի անվան մայր թատրոնում հեքիաթային միջավայր ու ամանորյա հրաշալի տրամադրություն էր: Երեխաների համար բեմադրվել էր «Ալադին» հեքիաթն իր ողջ գունագեղությամբ ու ժամանակակից լուսաձայնային էֆեկտներով: Հանդիսատեսը ջերմություն ու սեր տարածող փոքրիկներն էին՝ ոստիկանության ծառայողների երեխաները:
Ոստիկանությունը երբեք չի մոռանում մանկատան սաներին: Այս անգամ մասնակցում էին նաև «ՍՕՍ Մանկական Գյուղեր հայկական բարեգործական հիմնադրամի» փոքրիկները:
Ոստիկանությունն իր գեղեցիկ միջոցառումներով ու գործերով բազմիցս է ապացուցել, որ փոքրիկների կողքին է ու նրանց պաշտպանը: Եվ որպեսզի երեխաները ուրախ տրամադրությամբ հեռանային թատրոնից, ներկայացման վերջում Ձմեռ պապիկի կողմից նրանց հանձնվեցին գեղեցիկ նվերներ:
Բոլորին մաղթում ենք խաղաղ ու հաջողություններով լի տարի: