Ամառանոցից ապօրինի հատված պտղատու ծառերի գործով հետաքննություն է կատարվում
08.05.2014 12:06
Ապօրինի ծառահատում
Մայիսի 6-ի երեկոյան մի քաղաքացուհի ոստիկանության Գառնիի բաժանմունքում հաղորդում էր տվել, որ 1950 թ. ծնված Կարինե Ա.-ն ապօրինի հատել է իրեն պատկանող, Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի ամառանոցային հատվածի 3-րդ փողոցի թիվ 2 ամառանոցի բակում գտնվող պտղատու 6 ծառերը:
Կարինե Ա.-ն հրավիրվել է ոստիկանության Գառնիի բաժանմունք և տվել բացատրություն:
Պատճառված նյութական վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: