Հայտնաբերվեց Խարբերդի ամառանոցներում
Ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունվարի 5-ին, ժամը 18.00-ին, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի «Խարբերդի դաչեք» կոչվող թաղամասից հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 2000 թ. ծնված Հայկազ Թ.-ն, որը 2021 թ. նոյեմբերի 10-ից հետախուզվում էր ոստիկանության ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 178 հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի, 177 հոդվածի (Գողությունը) 2-րդ մասի 1-ին կետի և 185-րդ հոդվածի (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղեկացվել է նախաձեռնողին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: