ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ամասիայում տղամարդը կամավոր հանձնել է զենք-զինամթերք

«Հետախուզում-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ՊՊԾ ջոկի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 30-ին, ժամը 15.20-ին, Ամասիա գյուղի մի բնակիչ ոստիկանության Ամասիայի բաժնում կամավոր հանձնել է ինքնաշեն ատրճանակ և 5,45 մմ տրամաչափի 25 փամփուշտ ու հայտնել, որ նշվածը գտել է նույն օրը, ժամը 14.30-ի սահմաններում, իրենց անասնագոմի տանիքում վերանորոգման աշխատանքներ կատարելիս, և որ դրնաք պատկանել են իր հանգուցյալ հորեղբորը, ով իր հետ բերել էր ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: